Դատախազությունում ավելի շատ Արգիշտի Քյարամյան...

Փաշինյանի իշխանության ներսում արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն։

Մեր տեղեկություններով լարված են գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Քննչական կոմիտեյի ղեկավար Արգիշտի Քյարամյանի հարաբերությունները։ Փաշինյանի երկու այս ենթականներն էլ փորձում են իրավապահ համակարգում ուժեղացնել իրենց դիրքերը, բայց ըստ եղած տեղեկությունների այս պայքարում Աննա Վարդապետյանը պարտվում է, քանի որ անգամ իր ղեկավարած համակարգում Արգիշտի Քյարամյանը առավել ամուր դիրքեր ունի։

Ըստ այդ խոսակցությունների Աննա Վարդապետյանի շատ ենթականեր «պրիզնատ» են գալիս Արգիշտի Քյարամյանին և գլխավոր դատախազի ամեն քայլափոխի մասին տեղյակ են պահում վերջինիս։


Ըստ նույն աղբյուրների, Քյարամյանը ատամները սրած սպասում է, թե երբ է կարողանալու Փաշինյանին համոզել ազատվել Աննա Վարդապետյանից։ Աննա Վարդապետյանի քայլերի մասին տեղեկություններն էլ գալիս են օգնության ՔԿ ղեկավարին։ Ասում են Քյարամյանը գլխավոր դատախազի իր թեկանծուն ունի, որի մասով արդեն այսօր լոբբինգ է գնում դատախազությունում։ Դատախազական համակարգում շատերն են կողմ Վարդապետյանի հեռացմանը։ Այստեղ էլ իր դերն է խաղացել ավանդական գենդերային պատկերացումները՝ համակարգը հիմանականում տղամարդկանցով է բաղկացած ու նրանց համար այդքան էլ ցանկալի չէ կին ղեկավար ունենալը։