
ՀՀ դատախազությունն, օրենքով սահմանված կարգով, ընթացք է տվել արցախցիների նկատմամբ ատելության խոսքի տարածելու վերաբերյալ ներկայացված հաղորդմանը։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Ինչպես արդեն հայտնել ենք՝ նախօրեին տեղի էր ունեցել բողոքի ակցիա ՀՀ գլխավոր դատախազության մոտ, որի ժամանակ էլ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ ընդդեմ արցախցիների գեներացվող ատելության։
Արձանագրենք, որ ատելության խոսքը առավելապես տարածվում է ՀՀ բարձր իշխանության կողմից՝ թե բացահայտ, թե անուղղակի»,- գրում է լրատվամիջոցը։