Դարակերտում ապօրինի խորքային հորի շահագործում...

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Արարատի մ., Դարակերտ բնակավայրում գործող «ԱՍՍԱԹ-Մ» ՍՊԸ-ումարձանագրել է մի շարք խախտումներ։

Մասնավորապես, հանքաքարի վերամշակման ընթացքում ընկերությունը տարածքում առկա խորքային հորից՝ առանց ջրօգտագործման թույլտվության կատարել է ապօրինի ջրառ։

Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։

Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական տուգանքների ընդհանուր՝ 2մլն 800,000 դրամ։

Ներկայացվել է 3 մլն 500,000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։