Անդրադառնալով ավտոմաքսատուն այցելության ժամանակ վարչապետ Փաշինյանի պահվածքին` Politik.am-ի հետ զրույցում հրապարակախոս Արթուր Դանիելյանն ասաց` կարծում եմ` բոլորիս համար ակնհայտ է, որ վարչապետը ունի շատ լուրջ հոգեբանական խնդիրներ, ինչպես նաև կա շիզոֆռենիայի հակում:
Հիշեցնենք, որ այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին բարկացրել էր իր խոսքերով` խայտառակ կեղտոտ տարածքն ու սենյակներից մեկում եռագույն դրոշի անկյունում դրված լինելը. «Դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից»,-ասել էր Փաշինյանը:
Սրան հաջորդեց նաև Արմեն Աշոտյանի բաց նամակը` ուղղված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, որով վերջինիս առաջարկվում է միջոցներ ձեռնարկել կանխելու համար Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաներն ու հարկադրական բուժզննության ենթարկել նրան:
Հարցին, թե արդյոք համաձայն է Աշոտյանի առաջարկությանը, Արթուր Դանիելյանը ասաց, որ դժվար է չհամաձյանվել, սա անշուշտ մեր ազգային անվտանգության էլեմենտրենրից մեկն է.
«Եթե երկրի ղեկավարը, մեղմ ասած, պարբերաբար գտնվում է ոչ սթափ վիճակում, և այդ վիճակը գնալով հաճախանում է, ապա դա մեզ համար ազգային անվտանգության խնդիր է: Օրինակ Ամերիկայում նախագահի բուժզննումը շատ լուրջ իրադարձություն է, որից կախված են բորսայի ցուցանիշները: Եթե նախագահի առողջական վիճակը թույլ չի տալիս երկիրը կառավարել, ապա այդ երկիրը սպասելիքների շատ լուրջ ճգնաժամի առաջ կարող է կանգնել»:
Հրապարակախոսը ամփոփեց` այո այս խնդիը ազգային անվտանգության հարց է, հատկապես մեր նման երկրի համար, պատերազմական վիճակ է, և փաստացի պաշարված ամրոցի դերում է:



