ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները դանիացի պաշտոնյաներին զգուշացրել են, որ նա լրջորեն է տրամադրված Գրենլանդիան գնելու հարցում, տեղեկացրել է CNN հեռուստաալիքը։
Նրա տվյալներով՝ այժմ Դանիայի պաշտոնատար անձինք «մանրազնին վերլուծում են, թե ինչ պատասխան տան, որպեսզի մեծ պառակտում չառաջացնեն մերձավոր դաշնակցի եւ ՆԱՏՕ անդամի հետ»։
Դանիացի պաշտոնյաների կարծիքով՝ չարժե ենթադրել, թե ԱՄՆ նորընտիր նախագահը կատակում է։ Դրա փոխարեն անհրաժեշտ է սկսել «անկեղծ խոսակցություն» Գրենլանդիայի մասին Թրամփի հայտարարությունների վերաբերյալ, որպեսզի ճգնաժամ թույլ չտրվի։