
Դանիայի կառավարությունը հավելյալ 405 մլն կրոն (56,81 մլն դոլար) է հատկացնում Կիևին մարդասիրական օգնության և երկրի վերականգնման համար։ Այս մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։
Զեկույցում նշվում է, որ ՄԱԿ-ի գնահատականների համաձայն՝ 2025 թվականին մարդասիրական օգնության կարիք կունենա գրեթե 13 միլիոն մարդ՝ Ուկրաինայի ներկայիս բնակչության ավելի քան մեկ երրորդը։
2022 թվականի փետրվարից թագավորությունը 7,2 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ռազմական աջակցության համար և մոտ 709 միլիոն եվրո՝ քաղաքացիական օգնության համար: