Դանիան կուժեղացնի իր ռազմական ներկայությունը...

Դանիան այս ամռանը կամրապնդի իր ռազմական ներկայությունը Գրենլանդիայում՝ տեղակայելով անորոշ քանակությամբ F-16 կործանիչներ, երկու EH-101 ուղղաթիռներ և մեկ ռազմական ֆրեգատ, ինչպես նաև ավելացնելով ցամաքային պարեկությունները, հայտարարել է Գրենլանդիայի կառավարությունը։

«Դանիայի զինված ուժերի առաքելությունները Գրենլանդիայում կամրապնդվեն ամռանը՝ ներկայությունը մեծացնելու նախաձեռնությունների և զորավարժությունների միջոցով... Նախաձեռնությունները, ի թիվս այլ բաների, ներառում են հետևյալը՝ ... երկու ուղղաթիռների (EH-101) տեղակայում, ... ֆրեգատի տեղակայում, ... կարևորագույն ենթակառուցվածքների ցամաքային պարեկություններ, ... F-16-ների տեղակայում Կանգերլուսուակ բնակավայրում», - ասվում է կղզու Արտաքին գործերի և գիտության նախարարության հայտարարության մեջ։

Հրապարակման համաձայն՝ Դանիայի զինված ուժերը նաև պլանավորում են ձմեռային հատուկ նշանակության ուժերի զորավարժություններ։