![Դանիան խստացնում է դանիական նեղուցներով նավթ...](/imgs/posts/medium/2025/02/d1d5f0c.png)
Դանիայի ծովային վաչությունը ուժեղացնում է Սքագեն նավահանգստում գտնվող լցանավերի կողմից ծովում անվտանգության կանոնների պահպանման ապահովման, շրջակա միջավայրի եւ նավաստիների պաշտպանության միջոցները։ Այս մասին տեղեկացվել է գերատեսչության մամուլի հաղորդագրությունում։
Միջոցները ձեռնարկվում են ի պատասխան հին նավթալցանավերի ակտիվ շարժման, որոնք անցնում են դանիական նեղուցներով Սկանդինավյան եւ Յութլանդիայի թերակղզիների միջեւ, որոնք միացնում են Բալթիկ եւ Հյուսիսային ծովերը եւ «ռիսկեր ստեղծում ծովում անվտանգության, շրջակա միջավայրի եւ հենց նավաստիների պաշտպանության համար»։
Հաղորդագրությունում նաեւ նշվել է, որ Դանիայի ծովային վարչությունն իրականացնում է Սքագենում խարսխած նավերի պետական նավահանգստային վերահսկողություն, որոնք չեն կարող անվտանգ համարվել երկրի ջրային ավազանով անցնելու համար։ Քանի որ լցանավերը համարվում են բարձր ռիսկային նավեր, նավահանգստի վարչությունը հատուկ ուշադրությամբ է վերաբերվում նավահանգստային վերահսկողության հարցին եւ առաջնահերթությունն այստեղ տալիս է նավերի այդ տեսակին, նշվել է մամուլի հաղորդագրությունում։