Դանիայի կառավարությունը 45 մլն կրոն (6,36 մլն դոլար) է հատկացրել Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ հարցերով նախարար Մարի Բյերը Կիև կատարած այցի ժամանակ, հայտնում է Թագավորության ԱԳՆ-ն։
«Միջոցները կուղղվեն ուկրաինական ավերված ենթակառուցվածքը վերանորոգելու և փոխարինելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարը և Եվրախորհրդարանի չորս դանիացի ներկայացուցիչներ այցելել են Ուկրաինա՝ «աջակցելու բարեփոխումների գործընթացին ԵՄ անդամակցության ճանապարհին»։ Նրանք հանդիպել են Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինայի, ինչպես նաև Ուկրաինայի խորհրդարանի խոսնակի և ԵՄ ինտեգրման հանձնաժողովի անդամների հետ։ Դանիայի կառավարության ներկայացուցիչը նաև «ուկրաինացի երիտասարդների հետ կարծիքներ է փոխանակել դեպի ԵՄ Ուկրաինայի ճանապարհի վերաբերյալ և քննարկել այդ ճանապարհին առկա մարտահրավերները քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և հակակոռուպցիոն փորձագետների հետ»: