Դադարեցվել է սնանկության գործով կառավարիչ Բագրատ Վահրադյանի որակավորումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
«Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի որոշմամբ՝ սնանկության գործով կառավարիչ Բագրատ Վահրադյանը հանվել է հաշվառումից: Մեկ այլ որոշմամբ՝ դադարեցվել է նրա որակավորումը:
Բագրատ Վահրադյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են՝ կառավարչի իր լիազորությունները ոչ պատշաճ կատարելու հիմքով»,-ասված է հաղորդագրության մեջ:



