Դա ՌԴ գնահատականն է, մենք վեկտոր չենք փոխում....

ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հայ–ռուսական հարաբերություններին:

«Աշխատանքային փոխհարաբերություններ են, բնականաբար որոշ հարցերի շուրջ  կան տարաձայնություններ, շարունակում ենք աշխատանքները դրանց անդրադառնալու և արձագանքելու ուղղությամբ»,- ասաց նա։

Լրագրողի հարցին՝ քննարկումներ կան արդյո՞ք ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու, ՀԱՊԿ-ից դուրս գալու հետ կապված, փոխարտգործնախարարը ասաց․

«Այս փուլում այս պահին մեր օրակարգում այդպիսի հարցեր չկան»։