Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման մեջ ուղղակիորեն արձանագրվում է, որ Հայաստանի սահմանադրական, իրավական համակարգի մաս չի կազմում Անկախության հռչակագիրը: Այս մասին ԱԺ-ում ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ ասաց փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Օրբելյանը։
«Հայաստանի Սահմանադրական դատարան անվանումը կրող մարմինը որոշում է ընդունել, որ ՀՀ Անկախության հռչակագիրը չի հանդիսանում ՀՀ Սահմանադրության մաս և չի գործում որպես գործող իրավական ակտ։ Ուզում եք ասել՝ կարող էր, չէր կարող, լավ է արել, վատ է արել, դա արդեն օբյեկտիվ իրականություն է։ Արդյո՞ք իրավունք ուներ նման որոշում կայացնելու, արդյո՞ք կայացրած որոշումն իրավաչափ է։ Այստեղ է խնդիրը։ Իմ կարծիքով, պատասխանը ոչ է։
Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ որ Հայաստանի «սահմանադրական մարմինը» իրականացնում է մի գործընթաց, որի իրավունքը չուներ, այդ որոշումն ընդունելու հնարավորությունը չունի։ Դա կոչվում է պետական հեղաշրջում, ինչը քրեորեն պատժելի արարք է Հայաստանի Քրեական օրենսգրքի առնվազն 5-6 հոդվածներով, որը պետք է արժանանա համապատասխան արձագանքի։
Մենք պետք է խոսենք սահմանադրական կարգի վերականգնման մասին, այլ ոչ թե ասենք՝ սահմանադրական կարգը չի տապալվել, որովհետև ոչ մեկ չի կարող դա տապալել»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում: