Զեյթունի բարձրունքներից մեկում կա մի ինքնատիպ թանգարան, որը ցավոք մեծացավ 44-օրյա պատերազմից հետո: Հիմա եկել է մի կառուցապատող և ժամանակ է տվել, ուզում է այդտեղ հերթական շենք կառուցել: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Նա հորդորեց քաղաքային իշխանություններին գտնել այլ լուծումներ և շենքին ձեռք չտալ, հակառակ դեպքում դա կլինի բոլորի ամոթը:



