Երեւանի նախկին քաղաքապետ։, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, քարոզարշավի ժամանակ հերքեց լուրերը, թե ինքը, «Ապրելու երկիրը» եւ էլի մի շարք ուժերի ներկայացուցիչներ հանդիպել են, որոշել են ընտրությունից հետո կոալիցիա կազմել եւ պայքարել իշխանության դեմ:
«Դա իշխանական ֆեյքերի, իշխանական լրատվամիջոցների եւ իշխանության ներկայացուցիչների հերթական սուտն է: Իհարկե, հերքում եմ, մենք ոչ ոքի չենք հանդիպում, բացի մեր ժողովրդից, բնակիչներից: Ախր, հո խոսալո՞վ չի, սա լրջագույն խնդիր է դարձել մեր պետությունում, որ իշխանությունն ուղղակի սուտ է խոսում: Բայց հետաքրքիրն այն է, որ մեր քաղաքացիները վաղուց դա հասկացել են, լավ գիտեն, ով ինչ է անում, ով ով է եւ ինչով է զբաղված»,-ասաց նա: