
Ցնցված եմ ոստիկանների նկատմամբ այդ դաժան գործողությունից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով այս գիշեր Ազատության պողոտայում ոստիկանի սպանության դեպքին։
«Դատապարտում եմ անշուշտ և շատ խիստ եմ դատապարտում։ Այդպիսի անկառավարելի վիճակ ստեղծելու համար մեղադրում եմ այսօրվա գործող իշխանություններին, որոնք բավարար արդյունավետ քայլեր չեն կատարում»,–ասաց նա։
Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ մարդկանց կյանքերն իրար հավասար են և բարձրագույն արժեք են։