Չզարմանաք, որ մի X օր Ստեփանակերտի X փողոցում...

Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի ինքնակոչ համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիեւը, ով նաեւ ԵԽԽՎ պատգամավոր է, հայտարարել է, որ առաջիկայում իրենք Ստեփանակերտում իրենց համայնքի գրասենյակն են բացելու։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դե, եթե Ալիեւը միջազգային ներդրողներ է հրավիրում Զանգեզուր, Էրդողանը հայտարարում է, որ եթե հայերը խելոք մնան՝ իրենց համար էլ լավ կլինի, եթե Մեհրիբանը սվաղչիներին սովորեցնում է ոնց ջնջել հայկականությունը մեր եկեղեցիներից, էս ֆոնին Թուրալն էլ Ստեփանակերտում գրասենյակ բացելու սպառնալիք պիտի հնչեցնի։

Ու հանկարծ չզարմանաք, որ մի X օր Ստեփանակերտի X փողոցում կարդաք ՝ Թուրալ Գյանջալիեւի գրասենյակ։

Որովհետեւ մեզ հետ ապրող թրքասերներները դեռ շատ վաղուց ու շատ հետեւողական բացել էին Օվերտոնի բոլոր պատուհանները։

Ու հիմա արդեն Օվերտոնի պատուհան չի, թրքահպատակները Օվերտոնի «սկվազնյակ» են անում»: