«Ձեզ հաջողվել է այս տարիների ընթացքում հասարակության ճնշող մեծամասնությանը դարձնել ընդդիմադիր: Եթե այդ ճնշող մեծամասնությունը, դուք հայտարարում եք, որ պատերազմի կուսակցության անդամներ են, ուրեմն փոխեք այդ թիվը, շատացրեք։ Ես հասկանում եմ, որ միագլուխ կործանման բերած, աղետներ բերած ուժին փորձում եք իբրև քանակական բաներ առաջ բերել, թվեր ներկայացնել, իրականությունը, ցավոք սրտի, այդպես չէ: Պատերազմ բերողն էլ եք դուք, պատերազմ բերածն էլ եք դուք, աղետներ բերածն էլ եք դուք, կորուստներ բերածն էլ եք դուք և շարունակաբար բերելու եք, եթե դուք մնաք իշխանության»,- այս մասին ԱԺ իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



