Ինչպես հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից, օգոստոսի 5-ին, Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 143-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1964 թ․) կողաշրջվել է, առկա է դիզելային վառելիքի արտահոսք. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:



