Չպիտի լինի մի մետր, որ բերք չտա. Նարեկ Կարապե...

Մեզ, քանի որ գիտենք՝ ճիշտ ճանապարհով ենք գնում, չեն կարողանալու լռեցնել: Այս մասին ապրիլի 19-ին Արտաշատում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Հարգելի հայրենակիցներ, ովքեր սպա են, համազգեստ են կրում, մենք ձեզ հարգում ենք, մենք ձեզ սիրում ենք, մենք գիտենք՝ ոնց է ձեր մեծ մասը մեզ վերաբերվում։ իմացեք, որ մեզ համար չենք անում, դա անում ենք բոլորիս համար, այս պայքարը մեր բոլորիս համար է, ու այս ճանապարհը, որ գնում ենք, ոչ մի շահ բացի ընդհանուր շահից չունենք։ Ինչպես կարելի է 21-րդ դարում աշխարհի ամենաշատ ջրով հարուստ երկրում, հին անունը՝ Նաիրի՝ գետերի երկիր, որտեղ մենք օգտագործում ենք ջրի ընդամենը 5%-ը գյուղացին ջրի խնդիր ունենա, ոնց կարող այդպես լինի։ Կառավարման արդյունք է։ Ոնց կարող է այս տարածաշրջանը, ամենաբերի տարածաշրջանը, բերքը ծախելու խնդիր ունենա։ Կառավարման արդյունք է։ Պետք է կառավարիչ, որը ռիլ չի անում, չի գնում ինչ-որ տեղ տարբեր տոնակատարություններ անում, այլ նստում է ու գործ է անում։ Դա է կարևոր՝ գործ անելը»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։