Չպայթած զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ...

Այսօր Արցախի Հանրապետության տարածքից հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում:

Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 911, 101, 111 կարճ հեռախոսահամարներին: