Չորս տարում աղքատությունը դարձել է 23,7%, բաց...

ՔՊ-ն 2021թ․ նախընտրական ծրագրում խոստացել էր աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել, այսինքն 26,4%-ից դարձնել 13,2%: Չորս տարում աղքատությունը դարձել է 23,7%: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Սա մի պարզ օրինակ է, որ բացառապես ներքին պատճառներ և լուծումներ ունեցող խնդիրները նույնպես չեն լուծվել՝ չնայած վերջին տարիներին չպլանավորված տնտեսական բարենպաստ վիճակի։

Բոլոր, բացառապես բոլոր ոլորտներում, ՔՊ-ն տապալել է իր նախընտրական խոստումները,-գրել է նա։