
Իգդիրում սկսվել է կորած Իսմայիլ Ադիրի որոնման գործողությունը, որը երեք ընկերների հետ փորձել է հատել թուրք-հայկական սահանը, ընկել է գետն ու կորել, տեղեկացրել է TGRT Haber-ը։
Ադիրի հետ կապվելու հնարավորություն չունենալով՝ նրա ընկերները տեղեկացրել են իրավապահներին։
Դեպքի վայր են եկել իրավապահները եւ փրկարարները՝ 28-ամյա տղային որոնելու համար։
Ադիրին, որը ենթադրաբար ընկել է Արաքս գետը սահմանը հատելիս, փնտրում են գետում եւ նրա շուրջ։