«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Ալեքսանդր Սուբբոտինը։
Նրա խոսքով՝ նման սահմանափակումների կիրառման մեխանիզմը գործում է Միության բոլոր երկրների միջև, և նման իրավիճակներ պարբերաբար են առաջանում։ Սպառողների անվտանգության ապահովման նպատակով կիրառվող ժամանակավոր միջոցները սովորաբար գործում են այնքան ժամանակ, մինչև երկրներն իրենք պարզեն իրավիճակը և հակառակ որոշում կայացվի։



