Չկա ավելի թանկ բան, քան գաղափարը․ Նիկոլ Փաշին...

Մարդկությունն ի վերջո եկել է այն անհերքելի եզրակացության, որ չկա ավելի թանկ բան, քան գաղափարը, մտավոր սեփականության պաշտպանությանը նվիրված համաժողովի ընթացքում իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջին հարյուրամյակի զարգացումները բերել են նրան, որ նյութական սեփականությունից շատ ավելի կարևոր և արժեքավոր է մտավոր սեփականությունը։ Ես ինքս բազմիցս ասել եմ, որ բոլոր լուծումները մեր գլխում են, բոլոր լուծումները մեր մտքում են, մեր բոլոր պրոբլեմները մտավոր ոլորտի պրոբլեմներ են, և մեր տնտեսության, տնտեսական հեղափոխության իրականացման համար չափազանց կարևոր է նաև մտավոր սեփականության պաշտպանությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։