
Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի և այլ երկրների ռազմածովային ուժերը մարտի 15-ից մինչև 19-ը համատեղ ծովային զորավարժություններ կանցկացնեն Օմանի ծոցի ջրատարածքում: Այդ մասին հայնում Է ТАСС գործակալությունը:
«Մարտի 15-ից մինչև 19-ը Չինաստանի, Իրանի, Ռուսաստանի և այլ պետությունների ռազմածովային ուժերն Օմանի ծոցում կանցկացնեն «Անվտանգության կապեր-2023» համատեղ ծովային զորավարժությունները», - այսօր հայտնել է ՉԺՀ-ի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունը նշել է, որ զորավարժությունները կօգնեն խորացնել մասնակից երկրների ռազմածովային ուժերի միջև պրակտիկ համագործակցությունը: