
Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Ին հայտարարել է, որ Չինաստանը Ռուսաստանի հետ նոր պայմանավորվածությունների է սպասում։ Այս մասին նա ասել է Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով, հաղորդում է «Московский комсомолец»-ը։
Վան Ին նաեւ հայտնել է, որ ՉԺՀ-ն մտադիր է անկախ եւ ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել: Վան Իի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ տեղի է ունեցել փետրվարի 22-ի առավոտյան, նախօրեին ՉԺՀ ներկայացուցիչը հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ: