Չինաստանը պատրաստ է ստորագրել Հարավարեւելյան...

Չինաստանը պատրաստ է ստորագրել Հարավարեւելյան Ասիայում միջուկային զենքից ազատ գոտու մասին համաձայնագրի արձանագրությունը։  Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Չինաստանն աջակցում է ԱՍԵԱՆ-ի՝ միջուկային զենքից զերծ գոտի ստեղծելու ջանքերին եւ պատրաստ է որքան հնարավոր է շուտ ստորագրել Հարավարեւելյան Ասիայի միջուկային զենքից ազատ գոտու մասին համաձայնագրի արձանագրությունը»,-ասել է Սի Ցզինփինը։

Միաժամանակ նա նշել է, որ Չինաստանը վճռականորեն դեմ է հեգեմոնիային եւ ուժային քաղաքականությանը։ «Պեկինը երբեք չի ձգտի հեգեմոնիայի եւ պատրաստ է երկարաժամկետ բարեկամական հարաբերություններ պահպանել հարեւան երկրների հետ՝ տարածաշրջանում խաղաղություն համատեղ ապահովելու համար»,-հավելել է նա։

«Մենք պետք է լինենք տարածաշրջանային խաղաղության կերտող եւ պաշտպան, հաստատակամորեն հավատարիմ մնանք երկխոսությանը, ինչպես նաեւ համատեղ պայքարենք տարբեր բացասական գործոնների դեմ, որոնք սպառնում են խարխլել աշխարհը»,-ասել է նա։