
Չինաստանը ներկայացրել է անօդաչու թռչող սարք, որը կարող է մինչև 100 միավոր փոքր դրոններ արձակել։
Չինական «Jiu Tian» «անօդաչու կրիչը» իր առաջին առաքելությունը կսկսի մինչև հունիսի վերջը՝ հիմք դնելով անօդաչու օդային մարտում չինական Ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) գործողության օպերատիվ շառավղի ընդլայնմանը։
ԱԹՍ-ն կարող է ռադիոէլեկտրոնային պայքար (ՌԷՊ) վարել, իրականացնել հետախուզություն և դիտարկում։
Թռիչքի հեռահարությունը 7000 կմ է, հայտնում է South China Morning Post-ը։