Չինաստանը մեծ թվով ռազմական և ափամերձ նավեր է տեղակայում Արևելյան Ասիայի ջրերում, հաղորդել է Reuters-ը։
Հրապարակման համաձայն՝ նրանց թիվը գերազանցել է 100-ը։ Սա մինչ օրս ռազմածովային ուժերի ամենամեծ ցուցադրությունն է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին խորհրդարանում հայտարարել էր, որ Չինաստանի կողմից Թայվանի վրա հարձակումը կարող է ստեղծել իրավիճակ, որը կսպառնա Ճապոնիայի գոյատևմանը՝ թույլ տալով երկրին իրականացնել կոլեկտիվ ինքնապաշտպանության իր իրավունքը:
Չինաստանի ԱԳՆ-ն խիստ բողոք է հայտնել Տոկիոյին՝ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի Թայվանի վերաբերյալ հայտարարությունների կապակցությամբ:



