Չինաստանը կդադարեցնի ԱՄՆ-ից ներմուծվող ապրանք...

Չինաստանը կդադարեցնի ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ պատասխան մաքսատուրքերը՝ անցյալ շաբաթ երկու առաջնորդների հանդիպումից հետո, ներառյալ` գյուղատնտեսական ապրանքների վրա մաքսատուրքերի վերացումը, սակայն սոյայի ներմուծման վրա դեռևս կգործի 13% մաքսատուրք« հաղորդում է Reuters-ը։

Պետական ​​խորհրդի մաքսատուրքային հանձնաժողովը հայտարարել է, որ նոյեմբերի 10-ից կվերացնի ԱՄՆ-ից որոշակի գյուղատնտեսական ապրանքների վրա սահմանված մինչև 15% մաքսատուրքերը՝ պահպանելով նախագահ Դոնալդ Թրամփի «Ազատագրման օրվա» մաքսատուրքերին ի պատասխան սահմանված 10% մաքսատուրքերը։