Չինաստանը կարող է 10 տոկոսի չափով մաքսատուրքե...

Չինաստանը դիտարկում է ԱՄՆ-ից գյուղատնտեսական եւ պարենային ապրանքների ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու հարցը։ Ինչպես հաղորդել է Global Times թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրին, այս միջոցները կլինեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սակագնային քաղաքականության պատասխանը։ «Եթե ԱՄՆ-ը պնդի միակողմանի մաքսատուրքեր սահմանելու եւ պաշտոնապես հայտարարի համապատասխան միջոցների մասին, ապա Չինաստանը միանշանակ վճռական, հզոր հակաքայլեր կձեռնարկի»,- ասել է աղբյուրը։Փետրվարի 1-ին Թրամփը հրամանագիր է ստորագրել Կանադայից, Չինաստանից եւ Մեքսիկայից ներմուծվող ապրանքների մաքսատուրքեր սահմանելու մասին։ Փետրվարի 4-ից ուժի մեջ են մտել Չինաստանից ներմուծման 10 տոկոս մաքսատուրքերը, իսկ կանադական ու մեքսիկական ապրանքների համար դրանք մեկ ամսով հետաձգվել են այդ երկրների ղեկավարության հետ բանակցությունների պատճառով։ Ավելի ուշ Սպիտակ տան ղեկավարը հայտնել էր, որ մարտի 4-ից Չինաստանի նկատմամբ կսկսի գործել տուրքերի եւս մեկ փաթեթ, որի չափը, ինչպես եւ առաջին անգամ, կկազմի 10 տոկոս։