Չինաստանը Իսրայելին կոչ է արել հրաժարվել Գազա...

ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Գենգ Շուանգը Իսրայելին կոչ է արել հրաժարվել ուժի կիրառումից և Գազայի հատվածում լիակատար ռազմական հաղթանակի պատրանքներից և դադարեցնել Լիբանանի ինքնիշխանության և անվտանգության նկատմամբ ոտնձգությունը, հայտնում է Xinhua գործակալությունը։

Չինացի դիվանագետը Մերձավոր Արևելքում իրավիճակի, ներառյալ Պաղեստինի հարցի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Գազայի հատվածում շարունակվող մարտերի կողմնակի ազդեցությունները գնալով ավելի ակնհայտ են դառնում, իսկ Լիբանանն ու Իսրայելը գտնվում են լայնածավալ հակամարտության եզրին, որը սպառնում է տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։