Չինաստանը հուսով է լուծել առեւտրային վեճերը Եվրամիության հետ։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
«Մենք հուսով ենք, որ ԵՄ-ը կշարունակի խորհրդակցությունները Չինաստանի հետ, կորոնի առեւտրային անհամաձայնությունները պարզելու միջոց»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ երկխոսությունը եւ համագործակցությունը Չինաստանի եւ ԵՄ հարաբերությունների հիմքն են։
Լին Ցզյանը նշել է, որ բարձր սակագներ մտցնելը հովանավորչության դրսեւորում է, որը վնաս է պատճառում համագործակցությանը, եվրոպացի սպառողների շահերին եւ ԵՄ կանաչ վերափոխման ծրագրերին։
Հոկտեմբերի 29-ին Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Չինաստանից էլեկտրական մեքենաների ներմուծման 35,5 տոկոս տուրքին հինգ տարով։ Բրյուսելում նշել են, որ կողմերը կշարունակեն որոնել փոխզիջում այս հարցում։ Որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 31-ից։