
Չինաստանը հաջողությամբ իրականացրել է փորձնական արբանյակի արձակում, որն օգտագործվելու է հեռահաղորդակցային տեխնոլոգիաներում։ Այս մասին տեղեկացրել է Xinhua գործակալությունը։
Long March-3B կրող հրթիռը արբանյակի հետ միասին մեկնարկել է Սիչան տիեզերակայանից, որը գտնվում է Չինաստանի Սիչուան հարավարեւմտյան նահանգում։ Սարքը, որը կոչվում է Communication Technology Experimental Satellite №15, դուրս է եկել առաջադրված ուղեծիր, արձակումը հաջող է համարվել։
Արբանյակը նախատեսված է բազմաշերտ եւ բարձր արագությամբ արբանյակային կապի տեխնոլոգիաները փորձարկելու համար:
Պեկինն ակտիվորեն զարգացնում է իր ազգային տիեզերական ծրագիրը՝ ստեղծելով օդերեւութաբանական, հեռահաղորդակցության եւ նավիգացիոն արբանյակներ եւ տեխնոլոգիաներ, որոնք նախատեսված են լուսնի հետախուզման համար։ Կառավարության աջակցությամբ չինացի մասնագետներն աստղակերպերի եւ Մարսի հետազոտական նախագծեր են իրականացնում։ Ուղեծրում գործում է չինական տիեզերակայան, որը նախատեսված է նաեւ միջազգային համագործակցության համար։ 2024թ. Չինաստանն իրականացրել է 68 արձակում։