Չինաստանը 15 տարիների ընթացքում ավելի քան 10-15 միլիարդ ԱՄՆ դոլար կներդնի Հայաստանում կառուցվող «Խելացի քաղաք» շինարարության մեջ։ Համապատասխան համաձայնագիրը ստրագրվել է օգստոսի 6-ին՝ մի կողմից Չինաստանի Գիտությունների ակադեմիայի, չինական շինարարկան կորպորացիաների, Չինաստանի բանկերի և «ԱԴԿԱՐՍ» Հայաստանի Վերակառուցման և Զարգացման Գործակալություն միջև մյուս կողմից։
«Խելացի քաղաքը»՝ նոր բնակելի վայր է, որի բոլոր համակարգերը ղեկվարվում են նորարար տեխնոլոգիաների օգնությամբ, որոնք ապահովում են կենսկերպի ամենաբարձ մակարդակը։ 15 հազար բնակչությամբ հայ-չինական քաղաքում կստեղծվեն համատեղ ընկերություններ, որոնք կզբաղվեն գիտական նորարարություններով, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների զարգացմամբ, մասնավորապես, արհեստական ինտելեկտի, «խելացի» գյուղատնտեսության, բժշկության, զբոսաշրջության, բանկային համակարգերի ձևավորման հարցերով։
Քաղաքի նախագծման աշխատանքները նախատեսված են սկսել 2021 թվականին։ Նախագիծը իրականցվում է չինական՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակներում։