Եվրամիության իշխանությունների գործողությունները՝ կապված չինական ընկերությունների հանդեպ հակասուբսիդային հետաքննությունների հետ, առեւտրային եւ ներդրումային պատնեշներ են ստեղծում, նշվել է Չինաստանի առեւտրի նախարարության կայքում հրապարակված հայտարարությունում՝ երկրի ԿԲ սեփական հետաքննության հիման վրա։
«Առեւտրի նախարարությունը կարծում է, որ այս գործելակերպը, որն ընդունել է ԵՄ-ը չինական ձեռնարկությունների հանդեպ՝ օտարերկրյա սուբսիդիաների եւ դրանց կատարման կանոնների հիման վրա, առեւտրային եւ ներդրումային պատնեշ է Արտաքին առեւտրային պատնեշների հետաքննության կանոնների 3-րդ հոդվածի համապատասխան»,- նշվել է հրապարակման մեջ։