Չինաստանում հայտնել են, որ Թրամփի մաքսատուրքե...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի բարձրացումը բացասաբար է ազդել Չինաստանի աշխատաշուկայի վրա։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Չինաստանի մարդկային ռեսուրսների եւ սոցիալական ապահովության փոխնախարար Յույ Ցզյադունը։ «Ավելացել է ազդեցությունը դրսից, ԱՄՆ-ը մեկը մյուսի հետեւից բարձր մաքսատուրքեր է սահմանել, որոշ արտաքին առեւտրային ընկերություններ դժվարությունների են բախվել արտադրության եւ աշխատանքի հարցում, դա ազդել է որոշ աշխատողների զբաղվածության վրա, ճնշումը զբաղվածության վրա շարունակում է աճել»,- ասել է նա։ Փոխնախարարի խոսքով՝ առաջին եռամսյակում զբաղվածության վիճակը ընդհանուր առմամբ կայուն է մնացել։ Մոտավորապես 3,08 միլիոն նոր աշխատատեղ է ստեղծվել ամբողջ երկրի քաղաքային բնակավայրերում: Դա 50 հազարով ավելի է 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ, նշել է Յույ Ցզյադունը։ Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի եւ Պետխորհրդի պլանին համահունչ՝ երկրի իշխանությունները կշարունակեն «առաջ շարժվել ճնշման տակ եւ բոլոր ջանքերը գործադրել աշխատատեղերի ավելացման համար», - ավելացրել է նա։