Չինաստանում դրվել են աշխարհում ամենաերկար թու...

Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում երկուշաբթի ավարտվել է «Տյանշան Շենլի» թունելի հիմնարկեքը։ Նոր թունելը, որն անցնելու է ձյունապատ լեռներով, համարվում է ամենաերկարն աշխարհում արագընթաց ավտոմայրուղում, գրել է «Սինհուան»։

Սա նշանակալի քայլ է շրջանի հարավային եւ հյուսիսային մասերը կապող նոր ամենակարճ ճանապարհի բացման ուղղությամբգրել են լրատվամիջոցները։

22,13 կիլոմետր երկարությամբ թունելըորի անունը չինարեն նշանակում է «հաղթանակ», կնվազեցնի Տյանշան լեռան միջին հատվածով ճանապարհորդելու ժամանակը մի քանի ժամից մինչեւ 20 րոպեերբ այն գործարկվի:

Սա Ուրումչի-Յույլի գերարագընթաց ճանապարհի առանցքային նախագիծն էորն անցնում է հյուսիսային Սինցզյան շրջանի մայրաքաղաք Ուրումչիից մինչեւ հարավային շրջանի Յույլի շրջան: Այն նախատեսվում է ամբողջությամբ կառուցել եւ շահագործման հանձնել 2025թ.։

Երկու ուղղությունների միջեւ մեքենայով ճանապարհորդության ժամանակը կկրճատվի մոտավորապես յոթ ժամից մինչեւ երեք ժամ: