Չինաստանն ուղեծիր է դուրս բերել դատարկ «Շենչժ...

Չինաստանն ուղեծիր է դուրս բերել դատարկ «Շենչժոու-22» տիեզերանավը: Արձակման կադրերը ցուցադրվել են չինական հեռուստատեսությամբ։

Առաքելության նպատակն է վերադարձնել այն տիեզերագնացներին, որոնք «Շենչժոու-20»-ի անսարքության պատճառով մնացել էին չինական տիեզերակայանում առանց տրանսպորտային միջոցի: Նշենք, որ  «Շենչժոու-20»-ի անձնակազմը, ավարտելով իր պլանավորված առաքելությունը, չի կարողացել օգտագործել իր սեփական շաթլը, որը վնասվել էր տիեզերական աղբի պատճառով: