Ուրբաթ օրը չինացի և ռուս զինվորականները Ճապոնական ծովի վրայով համատեղ ռազմավարական օդային պարեկություն են անցկացրել, հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։
Ներկայիս օդային պարեկությունը՝ իններորդն անընդմեջ, իրականացվել է երկու երկրների զինված ուժերի համագործակցության տարեկան ծրագրի շրջանակներում, հայտնում է «Սինհուա»-ն։