Չինաստանի վարչապետ Լի Ցյանը նոյեմբերի 21-23-ը կմասնակցի Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Մինչ այդ Չինաստանի վարչապետը նոյեմբերի 17-18-ին Ռուսաստանում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության միջոցառմանը, իսկ նոյեմբերի 19-20-ը կայցելի Զամբիա։



