Չինաստանի կենտրոնական հատվածում պայթյուն է որ...

Պայթյուն է տեղի ունեցել ուրբաթ օրը կենտրոնական Չինաստանի Չունցին քաղաքում, զոհերի մասին տվյալներ դեռ չկան, հաղորդում է ՌԻԱ նովոստին՝ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության վրա հղումով։

Առկա տեղեկությունների համաձայն՝ Վուլոնգ շրջանում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մարդիկ փլատակների տակ են մնացել, նրանց թիվը դեռ հայտնի չէ։

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։

2020 թվականի համաչինական մարդահամարի տվյալներով՝ Չունցինում ապրում է ավելի քան 32 միլիոն մարդ: