
Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժանքներ կանցկացնեն Եգիպտոսում այս տարվա ապրիլի կեսից մինչև մայիսի սկիզբը, ասված է Չինաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ, հայտնում է Xinhua-ն։
Գերատեսչությունում նշել են, որ դա կլինի երկու երկրների ռազմաօդային ուժերի առաջին համատեղ զորավարժությունը, որը վիթխարի նշանակություն ունի երկու երկրների զինված ուժերի միջև գործնական համագործակցությունը խթանելու և փոխադարձ վստահությունն ու բարեկամությունն ամրապնդման համար։