Չինաստանի ԱԳՆ-ն հերքում է Ռուսաստանի կողմից ի...

Չորեքշաբթի Պեկինը հերքել է Կիևի «բացարձակ անհիմն» պնդումներն այն մասին, որ Չինաստանի «շատ» քաղաքացիներ կռվում են Ուկրաինայում ռուսական ուժերի կողքին։

«Պեկինը ճշտում է տեղեկատվությունն ուկրաինական կողմի հետ։ Ցանկանում եմ ընդգծել, որ Չինաստանի կառավարությունը միշտ կոչ է անում երկրի քաղաքացիներին հեռու մնալ հակամարտության գոտիներից, խուսափել զինված հակամարտության ցանկացած ձևից և, մասնավորապես, խուսափել ռազմական գործողություններին մասնակցելուց», - ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Լին Ծիանը:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ իր զինվորականները գերի են վերցրել արևելյան Դոնեցկի շրջանում ռուսական բանակի հետ կռվող 6 չինացի զինվորից 2-ին, և տեղեկություններ ունի, որ ռուսական ուժերում նրանց թիվը «զգալի մեծ է»: Ուկրաինայի նախագահը երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավարին հանձնարարել է «անհապաղ կապ հաստատել Պեկինի հետ»։

Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան հայտարարել է, որ իր նախարարությունը կանչել Է Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին բացատրություն պահանջելու համար:

X-ի իր էջում արտգործնախարարը նշել է. «Չինաստանի քաղաքացիները, որոնք կռվում են Ուկրաինա ներխուժած ռուսական բանակի կազմում, կասկածի տակ են դնում Պեկինի հայտարարած դիրքորոշումը խաղաղության վերաբերյալ և խաթարում են Չինաստանի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատասխանատու մշտական անդամի հանդեպ վստահությունը»: