Չինաստան ռուսաստանյան խողովակաշարային գազի մա...

Հունվար-ապրիլ ամիսներին Չինաստան ռուսական խողովակաշարային գազի մատակարարումների ծավալը տարեկան կտրվածքով աճել է 31,6%-ով՝ հասնելով 3,32 միլիարդ դոլարի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՉԺՀ Գլխավոր մաքսային վարչությանը (ԳՄՎ)։

Ռուսաստանը շարունակում է զբաղեցնել առաջին տեղը նշված ցուցանիշով։ Այս էներգակրի ֆիզիկական ծավալը ԳՄՎ-ն, էլեկտրոնային համակարգում տվյալները թարմացնելիս, սովորաբար չի ներկայացնում։

Չինաստանին խողովակաշարային գազի մատակարարումների գծով երկրորդ տեղում Թուրքմենստանն է (նվազում՝ 14,3%-ով, մինչև 2,78 միլիարդ դոլար)։ Այնուհետև հաջորդում են Մյանմարը (537,37 միլիոն դոլար), Ղազախստանը (261,18 միլիոն դոլար) և Ուզբեկստանը (143,07 միլիոն դոլար)։

Ըստ ԳՄՎ տվյալների՝ 2024 թվականին Չինաստանը ներմուծել է 21,1 միլիարդ դոլար արժողությամբ խողովակաշարային գազ, ինչը 8,6%-ով ավելի է, քան 2023 թվականին։ Ռուսաստանից մատակարարումներն աճել են 25%-ով՝ հասնելով 8,03 միլիարդ դոլարի։