«Չինաստան է մատակարարվել գազի առաջին 100 մլրդ...

«Սիբիրի ուժը» գազատարով Չինաստան է մատակարարվել ռուսական գազի առաջին 100 միլիարդ մ³ խմբաքանակը․ հայտնել է ռուսական «Գազպրոմ» էներգետիկ հոլդինգի ղեկավար Ալեքսեյ Միլլերը։ 

«Սիբիրի ուժը» գազատարով Չինաստան է մատակարարվել առաջին 100 միլիարդ մ³ ռուսական գազը, որը նախատեսված է արդյունաբերության պատմության մեջ խոշորագույն գազային պայմանագրով։ Սա միայն սկիզբն է մեծ ճանապարհորդության. պայմանագիրը գործում է մինչև 2049 թվականի կեսերը: Իսկ 2027 թվականին կսկսվեն Չինաստան ռուսական գազի մատակարարումները երկրորդ խողովակաշարային՝ «հեռավորարևելյան»  երթուղով,- ասել Է Միլլերը։ 

​Ռուսական գազի մատակարարումը Չինաստան սկսվել է 2019 թվականին՝ «Գազպրոմ»-ի և չինական CNPC ընկերության միջև գազի առքուվաճառքի երկարաժամկետ պայմանագրի շրջանակներում։