Պենտագոնն արագորեն զարգացնում է արհեստական ինտելեկտի (ԱԻ) հնարավորություններն ԱՄՆ հնդխաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար, ծովակալ Ջոն Ակվիլինոյի համար, ով կենտրոնացած է Չինաստանից բխող «սպառնալիքի» վրա, ասել է Պենտագոնի ղեկավարի տեղակալ Քեթլին Հիքսը։
Ինչպես Հիսկեն ասել է Bloomberg-ին, արհեստական ինտելեկտը կկարողանա օգնել ծովակալ Ակվիլինոյին, որը կենտրոնացած է իբր Չինաստանից բխող սպառնալիքի վրա՝ լուծելու որոշ խնդիրներ, որոնք «ամենից շատ հուզում են իրեն»:
«Մենք օգնում ենք նրան դրանում», - ասել է Հիքսը, նշելով, որ Պենտագոնի ջանքերն ուղղված են ԱՄՆ Հնդխաղաղօվկիանոսյան հրամանատարության համար արհեստական ինտելեկտի հավելվածներ մշակելուն, որոնք «կկապեն հրամանատարներին իրենց ուժերի հետ և կավելացնեն տվյալների քանակը, որոնք նրանք կարող են միաժամանակ վերլուծել»:
ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի խոսքով՝ Պենտագոնը ներկայումս մշակում է արհեստական ինտելեկտի հետ կապված 800 նախագիծ եւ արագացրել է իր ջանքերն այդ ուղղությամբ։
Հիքսը պնդում է, որ Պենտագոնը մշակել է ցանկացած զինվորական ծառայության ամենապատասխանատու ԱԻ-իքաղաքականությունը և առաջնահերթություն է դարձրել ԱԻ-ի զարգացումը: Նա հավելել է, որ ուկրաինական հակամարտությունը ցույց է տվել զինվորականների միջև տվյալների գրեթե իրական ժամանակի փոխանակման ուժը՝ նշելով, որ ճշգրիտ տեղեկատվության վրա արագ գործելու կարողությունը «զգալի առավելություն է տալիս ցանկացած զինվորականի համար»: