Այս տարի չինական BYD ընկերությունը նախատեսում է Ադրբեջանում էլեկտրական ավտոբուսների արտադրության ձեռնարկություն հիմնել։
AZERTAC-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում ասել է Ադրբեջանի Տնտեսական գոտիների զարգացման գործակալության խորհրդի նախագահ Սեյմուր Ադիգոզալովը։
«Ընկերության գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն արդեն ստեղծվել են, և մոտ ապագայում նախատեսվում է սկսել հոսքագծի կառուցման աշխատանքները։ Նախագծում ներդրումների ծավալը գերազանցում է 29 մլն մանաթը»,- նշել է նա