Չի բացառվում, որ Լեռնային Ղարաբաղում մարտերին մասնակցող սիրիացի և լիբիացի վարձկանները կարող են «ներհոսել» Ռուսաստանի տարածք։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:
«Այդպիսի հավանականությունը, անկասկած, ժխտել չի կարելի: Ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չեն լինում և կարևոր է վերլուծել բոլոր, այդ թվում՝ հավանական ռիսկերը։»,-ասել է նա։
Նրա խոսքով Ռուսաստանի իրավապահ մարմիններն ամենաուշադիր կերպով հետևում են իրավիճակին և, ինչպես ասում են, «ձեռքը զարկերակին են պահում»»,- եզրափակել է Սիրոմոլոտովը։



