Չե՞ս տեսնում, որ կեղծ խաղաղությունը ձախողված...

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հարց ուղղեց Փաշինյանին:

«Մենք լսեցինք Ալիևի հարցազրույցը, ագրեսիվ էր, լսեցինք Ձեր խեղճ ու կրակ պատասխանը, ինչո՞ւ եք այդքան վախեցած: Չես տեսնում, որ կեղծ խաղաղությունը ձախողված օրակարգ է, ինքդ էլ ես ձախողված»:

Լևոն Քոչարյանի հարցից հետո ՔՊ-ականներն իրար խառնվեցին: